Thursday, March 10, 2011

Շիրին Էբադի. Արաբական հեղափոխության ալիքը շուտով Իրան էլ կհասնի

Reuters գործակալության փոխանցմամբ, իրանցի իրավապաշտպան և Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում, անդրադառնալով Իրանի ներքին իրադարձություններին, հայտարարել է. «Իրանում տիրող աղքատությունն ու իշխանության կողմից այլախոհների դեմ իրականացվող բռնությունները պատճառ են դառնալու, որ արաբական երկրներում ծայր առած հեղափոխությունների ալիքը շուտով հասնի նաև Իրան: Երկրի մարդու իրավունքների պաշտպանները ամբողջ կարողությամբ աշխատել են, որ Իրանում փոփոխություններն ընթանան խաղաղ և ոչ արյունալի միջոցներով: Յուրաքանչյուր կայծ կարող է մեծ պայթյուն առաջացնել, բայց թե այդ պայթյունի ի՞նչ պատճառներով և ե՞րբ կլինի՝ դժվար է նախատեսել: Միայն վստահորեն կարելի է ասել, որ այդ հեղափոխությունների ալիքը շուտով հասնելու է նաև Իրան»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը