Wednesday, March 09, 2011

Իսպանիայում Իրանի դեսպանատան բանկային հաշիվները սառեցվել են

Իրանական Press TV հեռուստաընկերության փոխանցմամբ, իսպանական երկու բանկեր սառեցրել են Իրանի դեսպանատան հաշիվները: Այդ սառեցումը իրականացվել է Իրանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների շրջանակում:

Press TV-ի մատուցմամբ, Իսպանական Banco Santander բանկը Իրանի դեսպանատանը հայտնել է, որ արգելվում է մինչև մեկ ամիս իրենց գումարները դուրս բերել հիշյալ բանկից: Այդ հայտարարությունից հետո էլ տվյալ բանկը սառեցրել է Իրանի դեսպանատան հաշիվները:

Այդ իրադարձությունից հետո իրանական դեսպանատունը փորձել է Իսպանական La Caixa բանկում հաշիվ բացել, բայց հիշյալ բանկն էլ մարտի 7-ին սառեցրել է Իրանի դեսպանատան հաշիվը:

Press TV-ին ավելացրել է. «Այս պահին իսպանական բանկերը դեռ չեն սառեցրել իրանցիների բանկային հաշիվները, բայց եթե որևէ իրանցի փորձում է նոր հաշիվ բացել, պիտի թույլտվություն ստանա Իսպանիայի բանկային գերագույն խորհուրդից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը