Friday, February 04, 2011

Wikileaks. ԱՄՆ FBI-ի անհետացած պաշտոնյան գտնվում է Իրանի պահակազորի բանտում

Wikileaks սկանդալային կայքը բացահայտել է, որ ԱՄՆ FBI-ի անհետացած պաշտոնյա Ռոբերտ Լևինսոնը գտնվում է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի բանտում: Այդ մասին լուրը հրապարակել է բրիտանական The Daily Telegraph օրաթերթը:

Այդ մասին Wikileaks-ը տեղեկացել է բացահայտվել չցանկացող, Իրանում բանտարկված և այժմ Իրանից դուրս գտնվող մի ականատեսից, որը հայտարարել է, որ բանտախցում տեսել է մի գրություն Լևինսոնի ստորագրությամբ, որով նա օգնության խնդրանք էր ներկայացրել: Հիշյալ աղբյուրը հայտնում է, որ ինքը 2009-ի օգոստոսին ձերբակալվել է Իրանի նախագահական ընտրություններից հետո առաջացած բողոքի ցույցերի ընթացքում:

ԱՄՆ թոշակի անցած նախկին պաշտոնյա Ռոբերտ Լևինսոնին վերջին անգամ տեսել են 2007-ի մարտին Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում, որտեղից էլ նա անհետացել է, և մինչ օրս նրա մասին ոչ մի տեղեկություն չկա:
Թե՛ Լևինսոնի ընտանիքը և թե՛ ԱՄՆ պետքարտուղարը բազմիցս Իրանի նախագահից պահանջել են տեղեկություններ փոխանցել Լևինսոնի ճակատագրի մասին, բայց Իրանի իշխանությունները ամեն անգամ հերքել են այն տեղեկությունը, թե Լևինսոնը ձերբակալված է Իրանում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը