Friday, February 04, 2011

Գերմանիայի և Իտալիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Սալեհիին

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստրեվելեն հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ ու նրան շնորհավորել է այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Գործակալության մատուցմամբ, Վեստրեվելեն Սալեհիի հետ քննարկել է Իրանի և Գերմանիայի հարաբերությունները:

Mehr գործակալության համաձայն` Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին էլ, իր հեռախոսազրույցում շնորհավորելով Սալեհիին, նրա հետ քննարկել է միջազգային, տարածաշրջանային խնդիրներ, նաև Իրանի և Իտալիայի համագործակցությունը Աֆղանստանի խնդրի շուրջ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը