Friday, February 04, 2011

«Խամենեին համայն մուսուլմանների առաջնորդն է, և Թունիսի ու Եգիպտոսի ժողովուրդները պիտի նրան ենթարկվեն»


Որքան արաբական երկրներում թեժանում են կրքերը, նույնքան էլ Իրանում ավելանում է այն հայտարարությունների թիվը, թե այդ երկրներում սկսված զարթոնքը Իրանի իսլամական հեղափոխության գաղափարների արդյունքն է:
Թեև արդեն նմանօրինակ հայտարարությունների հանդիպելը սովորական է դարձել, բայց այժմ Իրանում խոսվում է այն մասին, որ Թունիսի և Եգիպտոսի ժողովուրդները առաջնորդ չունեն և պիտի որպես առաջնորդ ընդունեն Իրանի առաջնորդ Այաթոլա Խամենեիին:

Այդ առնչությամբ իրանական Fars գործակալությունը հրապարակել է Իրանի կրոնական մայրաքաղաք համարվող Ղոմ քաղաքի կրոնապետ և ուրբաթօրյա նամազի առաջնորդ Մուհամադ Սայիդիի խոսքերը, թե Թունիսի և Եգիպտոսի ժողովուրդները պիտի ապավինեն Այաթոլա Խամենեիին: Սայիդիի հայտարարել է. «Այսօր Թունիսի և Եգիպտոսի ժողովուրդները տառապում են ազդեցիկ առաջնորդ չունենալու պատճառով, նրանք պիտի իմանան, որ Այաթոլա Խամենեին համայն մուսուլմանների առաջնորդն է, և իրենք ու բոլոր մուսուլմանները պիտի ենթարկվեն նրան»:


Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը