Friday, February 04, 2011

Շիրին Էբադի. Իրանում ժողովրդի պայքարը շարունակվում է ընդհատակում

Իրանցի Նոբելյան խաղաղության մրցանակակիր և մարդու իրավունքների պաշտպան Շիրին Էբադին, ելույթ ունենալով «Սուաս» կոչվող Արևելյան ու Աֆրիկյան ուսումնասիրությունների կենտրոնում, հայտարարել է. «Այսօր Իրանում դժգոհությունները անթեղված կրակի նման են, ու մի փոքրիկ դեպքից այն կարող է բոցավառել»։

«Ազատություն» ռ/կ պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Շիրին Էբադին իր ելույթի շարունակության մեջ ավելացրել է. «Այս պահին հնարավոր չէ կանխագուշակել, թե Իրանում ինչ տեղի կունենա, կարող եմ միայն ասել, որ Իրանի իշխանությունների դեմ պայքարը չի դադարել ու շարունակվում է ընդհատակում»: Էբադին նաև մատնանշել է սոցիալական ցանցերի կարևոր դերակատարությունը. «Սոցիալական ցանցերը կարևոր դեր ունեն քաղաքական գիտակցության տարածման ու տեղեկատվության ոլորտում, և դրանց առկայությամբ դիկտատորները այսօր այլևս հանգիստ քուն չունեն»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը