Thursday, February 03, 2011

Շիրին Էբադի. Զահրա Բարհամիի սպանությամբ իշխանությունները պատգամ ուղարկեցին իրենց ընդդիմադիրներին

Նոբելյան խաղաղության մրցանակակիր, իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին, զրուցելով «Մարդու իրավունքները Իրանի համար» միջազգային կազմակերպության լրատվական կայքի հետ, հայտարարել է. 

«Ես, Բահրամի մահապատժի լուրը լսելով, շոկի մեջ ընկա, որովհետև դեռ նրա դատական գործընթացը իր ավարտին չէր հասել: Որովհետև նրա դեմ երկու մեղադրանք էր ուղղված. առաջինը նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցելը, ու երկրորդն էլ` թմրանյութեր պահել և վաճառելը: 

Բահրամիի փաստաբանի հայտարարությամբ, նրան բանտում խաբել են` ասելով, եթե ընդունի իր դեմ ներկայացված մեղադրանքները, նրան ազատելու են: Իսկ վերջում պարզվեց, որ նրան մտադիր են եղել ապրելու ազատել: Եթե որևէ մեկը իր տան մեջ արգելված իր է պահում ու հետո ձերբակալվում է, բնականաբար տան անդամները մինչև տան խուզարկումը այդ իրերը ոչնչացնում են: 

Իսկ Բահրամիի դեպքում նման բան տեղի չի ունեցել: 

Քաղաքական օրենքների համաձայն` Իրանի իշխանությունները պիտի թույլատրեին, որ Նիդերլանդների իրավապաշտպանները հանդիպեին Բահրամիի հետ, չէ որ նա Նիդերլանդների քաղաքացի է եղել: Բայց նման բան չեն թույլատրել, որովհետև եթե Հոլանդացի իրավապաշտպանները նրան հանդիպեին շատ խնդիրներ պարզ կդառնար ու Իրանի իշխանությունները չեն ցանկացել իրականությունը ջրի երես դուրս գա: 

Սովորաբար նման դեպքերում, դատական գործընթացը մի երկու տարի շարունակվում է և մինչ օրս նման դեպք գոյություն չունի, որ մի դատական գործընթաց այսքան շուտ իր ավարտին հասնի ու կայացած վճիռը գործադրվի:

Իրանի իշխանությունները, Բահրամիի մահապատիժը իրականացնելով, փորձել են պատգամ ուղարկել իրենց ընդդիմադիրներին: Իրանի իշխանությունները վախենում են, որ Թունիսի ու Եգիպտոսի բողոքի ալիքները կրկին հասնեն Իրան, այդ իսկ պատճառով փորձում են նմանօրինակ մահապատիժներով, ընդդիմադիրների զգուշացնել, որ իրենց չեն փորձում զիճումների գնալ»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը