Thursday, February 03, 2011

«Եթե Մուբարաքի վարչակարգը փլուզվի, Իսրայելը պիտի հարձակվի Իրանի վրա»

Ամերիկյան Raw Story կայքը հաղորդում է, որ ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը, Fox News հեռուստաընկերության հետ ունեցած զրույցի ընթացքում անդրադառնալով Եգիպտոսի իրադարձություններին ու նաև Իրանի, Իսրայելի և Ալ Բարադեի դերակատարություններին, հայտարարել է. 

«Հոսնի Մուբարաքի վարչակարգի փլուզումը արագացնելու է Իրանի ատոմակայաններին հարվածելու գործընթացը: Ես չեմ կարծում, թե երկար ժամանակ է մնացել գործողության համար, և ենթադրում եմ, որ Եգիպտոսի վարչակարգի փլուզումը, որը կառչած է խաղաղությանը, արագացնելու է Իրանի ատոմակայաններին հարվածելու Իսրայելի որոշումները: Եթե Մուբարաքի վարչակարգը փլուզվի, Իսրայելը կհարվածի Իրանի ատոմակայաններին»։

Հարկ է նշել, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնավարության տարիներին Ջոն Բոլթոնը համարվում էր ու նաև հիմա համարվում է Հանրապետականների ծայրահեղական մոտեցումների ներկայացուցիչը, հատկապես՝ Իրանի խնդրում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը