Monday, February 21, 2011

Ջորջ Սորոս. Իրանի վարչակարգը մեկ տարվա ընթացքում փլուզվելու է


Ամերիկացի մեծահարուստ և «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ Ջորջ Սորոսը, CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Իրանում տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարել է. 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեկ տարուց ավելի չի կարող գոյատևել, որովհետև ժողովրդի վերաբերմունքը անցյալի համեմատ փոխվել է»:

Սորոսը, զրուցելով GPS հաղորդաշարի հաղորդավար, հանրահայտ լրագրող Ֆարիդ Զաքարիայի հետ, ասել է. «Ես արդեն համոզված եմ, որ Իրանի վարչակարգը մինչև մեկ տարի փլուզվելու է: Երբ ժողովուրդը ընդհանուր շարժառիթներով վտանգում է կյանքը, անկարելին կարելի է դառնում: Ես պատրաստ եմ խաղադրույք կատարել, որ Իրանի վարչակարգը մինչև մեկ տարի փլուզվելու է»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Առնչվող տեսանյութ

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը