Monday, February 21, 2011

Լրտեսություն Իսրայելի համար՝ Ադրբեջանի միջամտությամբ

Իրանական Javan օրաթերթի հաղորդմամբ, Ադրբեջանի հետախուզական ծառայությունները, Իրանից տեղեկություններ ստանալու նպատակով իրանցի ուսանողներին ներգրավելու հստակ ծրագիր են մշակել:

Թերթի փոխանցմամբ՝ «Ադրբեջանի կառավարությունը, եվրոպական երկրների օրինակին հետևելով, փորձում է ուսանողներին ֆինանսական օգնությունների ու բարձր աշխատավարձով աշխատանքներ տրամադրելու հնամաշ միջոցներով, իրանցի ուսանողներին ներգրավել ու տեղափոխել Ադրբեջան: 

Նկատի ունենալով, որ Ադրբեջանի հետախուզական ծառայությունները տարիներ ի վեր Իրանի ներքաղաքական իրադարձությունների մասին տեղեկություն ստանալը իրենց օրակարգում են պահում, և հաշվի առնելով նաև Իսրայելի հետախուզական ծառայությունների ակնառու ներթափանցումը Ադրբեջան, կարելի է ասել, որ իրանցի ուսանողների ներգրավումը Ադրբեջանի համալսարաններում ծառայում է Իսրայելի հետախուզական ծառայությունների նպատակներին»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը