Thursday, February 03, 2011

Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը միատեղ երկաթգծի ընկերություն ստեղծելու վերաբերյալ համաձայնության են եկել

Իրանի երկաթգծի կազմակերպության միջազգային հարցերի բաժնի ղեկավար Աբաս Նազարին, Trend գործակալությանը հայտնել է, որ Իրանը, ՌԴ ու Ադրբեջանը համաձայնության են հասել, միատեղ երկաթգծի ընկերություն կազմելու հարցի շուրջ:

Նազարիի փոխանցմամբ, հունվարի 31-ին ու փետրվարի 1-ին երեք երկրների ներկայացուցիչները կազմել են միատեղ ընկերության կանոնադրությունը և պատրաստվում են փետրվարի 7-ին` միատեղ հանդիպման ընթացքում, վերջնականապես ստորագրել համատեղ պայմանագիրը:

Փոխանցված լուրի համաձայն` տվյալ ընկերության նախնական ներդրած գումարը կազմում է 3 միլիոն դոլար, որը հավասար չափով բաժանվել է երեք երկրների միջև: Նազարիի հայտարարությամբ, ընկերության կենտրոնական գրասենյակը լինելու է կա՛մ Թեհրանում, կա՛մ էլ Մոսկվայում, և միևնույնն է, կենտրոնական գրասենյակը որտեղ էլ, որ հիմնվի, մնացորդ երկու երկրներում էլ բացվելու են ընկերության մասնաճյուղ գրասենյակներ:

Հիշյալ նախագիծը նպատակ ունի, Իրանը, Ադրբեջանն ու ՌԴ-ը իրար կապող նոր երկաթգիծ կառուցել, որի արդյունքում զարգանալու է հիշյալ երկրների միջև առկա առևտրական հարաբերությունները:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը