Friday, February 11, 2011

ԵՄ երկրների ներկայացուցիչները բոյկոտել են Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի միջոցառումները

Ըստ France Presse գործակալության հաղորդման, ԵՄ երկրների ներկայացուցիչները Ժնևում և Բրյուսելում բոյկոտել են Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի ձեռնարկները ու չեն մասնակցելու այդ օրվան նվիրված բոլոր միջոցառումներին:

Գործակալության հաղորդմամբ, այդ որոշումը կայացվել է փետրվարի 4-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի նիստի ընթացքում: Հիշյալ բոյկոտի գլխավոր դրդապատճառը Իրանում Նիդերլանդների քաղաքացի Զահրա Բահրամիին մահապատժի ենթարկելու փաստն է:

Վերոհիշյալ կոմիտեի որոշման համաձայն, Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի առիթով միջոցառումներին հրավիրված ԵՄ բոլոր դիվանագետները հրաժարվելու են մասնակցել այդ ձեռնարկներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը