Friday, February 11, 2011

Նոր ձերբակալությունների տարափ Իրանում

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Իրանի իշխանությունները փորձել են ճնշումներ իրականացնել Իրանի ռեֆորմիստ շարժման առաջնորդների դեմ՝ նրանց կողմից փետրվարի 14-ը որպես «Ցասման օր» հայտարարելու պատճառով: Արդեն ձերբակալվել է Մեհդի Քարումբիի խորհրդական, ռեֆորմիստ գործիչ ու մտավորական Թաղի Ռահմանին, իսկ շարժման առաջնորդներից՝ Մեհդի Քարուբին էլ հայտնվել է տնային կալանքում:

Հրապարակված լուրերի համաձայն, Իրանի իշխանությունները նոր ձերբակալություններ են իրականացրել փետրվարի 10-ին, որտեղ ձերբակալվել են նախկին նախագահ Խաթամիի կառավարության բարեկեցության նախարար ու Միր Հուսեյն Մուսավիի քրոջ որդի՝ Մուհամադ Հուսեյն Շարիֆզադեգանը, Միր Հուսեյն Մուսավի ընտրական շտաբի իրավաբանական խորհրդական Սալեհ Նողրեքարը, լրագրողներ Մեյսամ Մուհամադի և Օմիդ Մոհադեսը, «Բարան» հիմնադրամի անդամ Մուստաֆա Միր Ահմադիզադեն, «Կանաչ շարժման» ակտիվիստ Ֆարիբա Էբթեհաջ ու Միր Հուսեյն Մուսավիի գլխավոր խորհրդականներից՝ Ալիռեզա Բեհեշթիի որդին՝ Սադոլդին Բեհեշթին:

Նշելի է, որ բոլոր ձերբակալությունները ուղղակի կապ ունեն ռեֆորմիստների կողմից փետրվարի 14-ը որպես «Ցասման օր» հայտարարելու հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը