Friday, February 11, 2011

Եգիպտոսի քաղաքական ակտիվիստը Իրանի ռեֆորմիստների կոչ արեց սովորել եգիպտացիներից

Եգիպտոսի երիտասարդ քաղաքական ակտիվիստ և Google ընկերության ղեկավարներից Վաել Ղոնիմը, զրուցելով «Մարդու իրավունքները Իրանի համար» շարժման կայքի հետ, նախ շնորհակալություն է հայտնել Իրանի ռեֆորմիստներին փետրվարի 14-ին Եգիպտոսի ժողովրդին աջակցելու համար ցույց կազմակերպելու համար, ապա ասել է. 

«Ես բոլոր իրանցիներին կոչ եմ անում սովորել եգիպտացիներից, ինչպես մենք սովորեցինք իրանցիներից ու ընդօրինակեցինք նրանց: Այս իրադարձությունների ավարտին ժողովուրդի ուժն է, որ հաղթելու է, և դրանով է, որ մենք կարող ենք հասնել ցանկացած նպատակի: Եթե ժողովուրդը միավորվի ու հավատա իր կարողություններին, բոլոր երազանքներն ու ցանկությունները իրականություն կդառնան»:

Եգիպտոսի ժողովրդական ցույցերի ընթացքում հրապարակվել են Ղոնիմի մի շարք լուսանկարներ, որտեղ նրա ձեռքին կանաչ թևնոց էր, որը Իրանի ռեֆորմիստական «Կանաչ» շարժման խորհրդանիշներից է: Զրույցի ընթացքում անդրադառնալով իր կանաչ գույնի թևնոցին՝ նա հայտարարել է. 

«Թևնոցի գույնը պատահական է եղել, բայց ես ուրախ եմ, որ այն նմանվել է Իրանի ռեֆորմիստական շարժման խորհրդանիշին»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը