Sunday, February 13, 2011

«Իրանի իշխանությունների հետ հնարավոր չէ բանակցել, մինչև նրանք չփոխեն իրենց դիրքորոշումը»

BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Վիլյամ Հեյգը, Պարսից ծոցի երկրներ իր շրջագայության ընթացքում այցելելով Արաբական Միացյալ Էմիրություններ, ելույթ է ունեցել, որում հայտարարել է. «չեն Իրանի հետ նոր բանակցություններն այլևս հնարավոր, մինչև Իրանը չհրաժարվի իր նախապայմաններից ու ուշադրություն դարձնի միջազգային հանրության կողմից արտահայտված մտահոգություններին»:

Հեռուստաընկերության մատուցմամբ, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հիշյալ շրջագայությունները Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու և գործադրվող ճնշումներն ավելացնելու նպատակով են ձեռնարկվել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը