Friday, February 11, 2011

«Ջաֆար Փանահին իսլամական համակարգի պարանոյայի զոհն է»

Գրեմանական հանրահայտ Spiegel պարբերականը, փետրվարի 9-ի իր համարի «Կաֆկան Թեհրանում» խորագրով հոդվածում անդրադառնալով իրանցի կինոռեժիսոր Ջաֆար Փանահիի դեմ ընդունված դատավճռին, գրում է. «Այսօր Փանահին դարձել է արվեստի խոսքի ազատության խորհրդանիշը, որը արգելափակվել է տոտալիտար իշխանության կողմից: Փետրվարի 11-ին՝ հենց իսլամական հեղափոխության հաղթանակի օրվան զուգահեռ, Բեռլինալե կինոփառատոնում ցուցադրվելու է Փանահիի Offside ֆիլմը: 

Նա ապացուցել է, որ իրանցի ամենաճանաչված ու հանրահայտ կինոռեժիսորն է Իրանի սահմաններից դուրս, բայց մոլաների իշխանությունը արգելել է նրա բոլոր ֆիլմերի ցուցադրությունը, որովհետև Փանահին իր ֆիլմերում խոսում է Իրանում մարմնավաճառների, ալկոհոլիկների, կանաց բռնության ու բազմաթիվ նմանօրինակ թեմաների մասին, որոնց վրա Իրանի իշխանությունները տաբու են դրել: 

Նրանք Փանահիին մեղադրում են, որ մտադիր է եղել վերջին նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած ընդվզումների մասին ֆիլմ նկարահանել, իսկ Փանահին, այդ մեղադրանքը հերքելով, դատարանում հայտարարել է, որ կարծես Իրանում մի խնդրի շուրջ մտածելն անգամ մեղք է համարվում:
Այս իրավիճակը շատ նման է Կաֆկայի կամ Ջորջ Օրվելի կողմից ներկայացված զավեշտալի ու սարսափելի իրավիճակներին և նմանակում է, որ Իրանի իշխանությունը 2009-ի ժողովրդական ընդվզումից հետո պարանոյայի մեջ է ընկել ու սարսափում է յուրաքանչյուր այլ կարծիք լսելուց»:
Spiegel-ի հոդվածագիրը վերջում ավելացրել է. «Իրանի հասարակությունը նախընտրում է իր ուզած ֆիլմերը գնել ու դիտել DVD-ով, որովհետև չամուսնացած զույգերը հնարավորություն չունեն գնալ կինոսրահներ: Իրանում բոլոր Հոլիվուրդյան ֆիլմերը կա՛մ արգելված են, կա՛մ գրաքննության են ենթարկվում ու միայն դրանից հետո ցուցադրման իրավունք ստանում: Հետևաբար, հասարակությունը ֆիլմերի բնօրինակը գնում է սև շուկաներից ու հանգիստ դիտում տներում»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը