Friday, February 04, 2011

ԵՄ երկրները որոշեցին անտեսել Սալեհիի դեմ կիրառված սահմանափակումները

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի նորընտիր ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, նախարար դառնալով, ԵՄ երկրներ այցելելու համար խոչընդոտի կարող էր հանդիպել, որովհետև նրա անունն էլ, որպես Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահի, գտնվում էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում, հետևաբար նա, անգամ որպես ԱԳ նախարար, դժվարություն կունենար այցելել տվյալ երկրներ:

Իսկ փետրվարի 4-ին Գերմանիայի Մունիխ քաղաքում տեղի է ունենալու անվտանգության խորհրդաժողով, որին հրավիրված է նաև Սալեհին:

«Ազատության» ռ/կ պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ԵՄ երկրների ղեկավարությունները հայտարարել են, որ անտեսելու են Սալեհի դեմ կիրառված սահմանափակումները, և նա հնարավորություն կունենա մասնակցել նշված խորհրդաժողովին: 

Թեև մինչ այս պահը Իրանի իշխանությունների կողմից ԵՄ անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու կապակցությամբ ոչ մի արձագանք չի եղել, բայց ՄԱԿ ԱԽ դիվանագետները հայտարարել են, թե ցանկանում են, որ Իրանի նորընտիր նախարարը, որը նախագահ Ահմադինեժադի մերձավորներից է, մասնակցի խորհրդաժողովին՝ հույս հայտնելով, որ նա նախորդ ԱԳ նախարար Մոթաքիից ավելի շատ իրավասություններ կունենա կողմնորոշումներ կատարելու խնդրում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը