Դեկտեմբերի 6-ին իրանական օրաթերթերի մեծամասնությունը, ինչպես նաև «Քեյհան» օրաթերթը հայտարարել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարստացված ուրանի արտադրության կարևորագույն բաղադրիչներից Դեղին կարկանդակի արտադրության ոլորտում հասել է ինքնաբավության:
«Քեյհան» օրաթերթի մեկնաբանությամբ. «Բանդար Աբաս քաղաքի «Գեչին» հանքից ձեռք բերված Դեղին կարկանդակը և այն Սպահանի ատոմակայանում տեղադրելու փաստը, այն էլ՝ Իրանի և «Վեցյակի» միջև կայանալիք բանակցությունների նախօրեին, ապացուցում է, որ, հակառակ Արևմուտքի քարոզարշավներին, Իրանը ոչ մի դժվարություն չունի իր ատոմակայանների նախնական հումքը ապահովելու գործում»։
Օրաթերթը, վկայակոչելով մի իրազեկ դիվանագետի, ավելացնում է. «Դեղին կարկանդակի արտադրության ինքնաբավությունը երեք պատգամ ունի. նախ այն, որ ապացուցում է՝ «Սաղանդ» հանքից բացի, Իրանն ունի ևս մեկ ռազմավարական նշանակություն ունեցող հանք՝ «Գեջինը»: Երկրորդ պատգամն այն է, որ այսուհետ Իրանի հաշվարկներից դուրս է դրվելու նախնական հումքի սահմանափակ լինելու կետը, իսկ երրորդն այն, որ այլևս անարդյունավետ է դառնալու Արևմուտքի կողմից Իրանի համար բոլոր շուկաներն ու միջոցները փակելը»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment