Monday, December 06, 2010

Նոր նախաձեռնություններ գիտնականների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ

«Իրան» օրաթերթը, մեջբերելով Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մուհամադ Նաջարի հայտարարությունը, գրում է, որ գիտնականների ահաբեկչությունից հետո ներքին գործերի նախարարությունում նոր ծրագիր է մշակվել գիտնականների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Մուհամադ Նաջարը շարունակելով ավելացնում է. «Մեր ժողովուրդը գիտակցում է, որ Արեւմուտքն ու միջազգային սիոնիզմը խիստ վրդովված են Իրանի արձանագրած զարգացումներից, այդ իսկ պատճառով է, որ նրանց գաղտնի ծառայությունները փորձում են ահաբեկել եւ ոչնչացնել մեր գիտնականներին: Բայց գերտերությունները պիտի գիտակցեն, որ երկրի ժողովուրդը նմանատիպ ահաբեկչությունների հետեւանքով ավելի է կոփվելու եւ շարունակելու է զարգացման նրա ուղին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը