Saturday, December 11, 2010

«Գագիկներ հայոց աշխարհի՝ միացե՛ք»

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում վերջին շրջանում: Լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ն գրոհի է ենթարկել ԲՀԿ-ն: Զանազան մարմիններում, փորձում են պաշտոնից հեռացնել ԲՀԿ-ականներին: Խոսվում է այն մասին, որ հաջորդ նախագահական ընտրություններում, Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում Սերժի ստվերում երեւան գալ:
ԲՀԿ-ականներն էլ հայտարարում են, թե առաջիկա ազգային ժողովրի ընտրություններում ցանկանում են ստանալ 50+1 աթոռներե: Ըստ այդմ էլ սկսել են «բուժել» ազգս հայոց՝ ամբողջ մարզերով մեկ:
Բայց թե ցանկությունն ինչքանո՞վ կարող է իրականություն դառնա, դեռ պարզ չէ: Հավանաբար պիտի «բուժվեն» բոլորը... որ հետո ըմբռնեն թե մեր երկրին բարգավաճել է հարկավոր:
Սերժն էլ մյուս կողմից, սկսել է իր նախկին շքախումբը մաքրազարդել: Նրանց, ովքեր աջակից եղան Սերժին նախագահի աթոռին նստեցնելու գործում: Պարզից էլ պարզ է, որ Սերժն ու նրա արդեն կազմված երիտասարդ թիմակիցները, ցանկություն չունեն իրենց շրջանակում տեսնել ոչ-յուրայիններին, նրանց, ովքեր կարծում են թե Սերժը իրենց օգնությամբ է հասել նախագահի պաշտոնին ու հնարավոր չէ այդ ճամբան շարունակի առանց նրանց օգնությանը: Դժվար է հավատալ, որ Սերժի աջակիցները, դա չէին նախագուշակում նախքան անցյալ նախագահական ընտրությունները, բայց եւ այնպես, նրանց պետք էր մեկը՝ որը ստանձներ նախագահի ծանր պարտականությունը, ու վարձահատույց կլիներ հենց աջակիցներին, նրանք էլ ավելի ազատ ծաղկացնեին սեփական «բիզնեսը»:
Հիմա արդեն ժամանակները փոխվել են: Պիտի հարց տալ թե ինչո՞ւ Սերժը սկսեց իրենից վանել, իր իսկ աջակիցներին: Հնարավոր չէ՞, որ Սերժի թիմակիցները, բարեկամ ներկայացող, բայց բնությամբ մրցակից համարվող ճամբարում նկատել էին ինչ-որ կասկածելի տեղաշարժ: Ես հակված եմ նաեւ այդ տեսությանը, առանց լիովին բացառելու այն, որ Սերժի թիմակիցները փորձում են հաջորդ ընտրություններում հաղթել «սեփական» ուժերով, ինչպես սովորաբար ասում են «առանց որեւէ մեկի մունաթով»:
ԲՀԿ ճամբարում լուրջ տեղաշարժեր են նկատվում: Կուսակցության շարքերը ամենօր ուռճանում են, «համախմբում» են ուսանողներին, դասախոսներին, բժիշկներին, մարզիկներին, գրողներին ու պարողներին, եւ ինչու ոչ նաեւ «հիվանդներին»:
Վերջին օրերին, քաղաքական դաշտում տիրող տեղաշարժերը, համալրվեց եւս մեկ նոր դեպքով: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, բախվելով նախագահական ճամբարի ներկայացուցիչների հետ «հրաժարականեցվեց»: Բեգլարյանն էլ Ծառուկյանի օրինակին հետեւելով, լուրջ աջակցություն էր ցուցաբերել Սերժին, նախագահական ընտրությունների ժամանակահատվածում:
Առաջիկա ժամանակներում չպիտի աչքաթող անել Բեգլարյանի տեղաշարժերը: Միեւնույնն է, նա անհատական նախաձեռնությամբ մի բան փոխելու հնարավորություն չունի: Բեգլարյանը նաեւ տեղ չունի ընդդիմադիր ճամբարում: Էլ չասեմ ինչու...: Ուրեմն Բեգլարյանի համար լավագույն դաշնակից կարելի համարել, հենց Գագիկ Ծառուկյանին: Չէ որ ի վերջո երկուսն էլ նույն թիմից են եղել:
Մնում է սպասել ու տեսնել Գագիկ Բեգլարյանի հաջորդ քայլերը, երբ քաղաքական դաշտում առաջացած փոթորիկն ու փոշին հանդարդվի:
Արդյոք մեր երկու Գագիկները միանալո՞ւ են միմյանց, ընդդեմ Սերժին: Արդյոք նրանք առաջնորդվելո՞ւ են «Գագիկներ հայոց աշխարհի՝ միացե՛ք» կարգախոսով: 
Դեռ մի քիչ շուտ է այդ մասին մեկնաբանություններ կատարելը, այս բոլորը պարզ կդառնա մի առ ժամանակ անց, երբ փոթորիկը դադարի:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը