Monday, December 13, 2010

Իրանցի բանտարկյալ լրագրողը՝ 2010-ի մամուլի ազատության մրցանակակիր

«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության կողմից Փարիզում կայացած տարեկան համագումարի ընթացքում «Մամուլի ազատության» բաժնում մրցանակի արժանացավ իրանցի ազատազրկված լրագրող Աբդոլրեզա Թաջիքը:
Իրանի մարդու իրավունքների կազմակերպության ղեկավար, Նոբելյան խաղաղության մրցանակակիր Շիրին Էբադին Թաջիքի անունից ստացավ մրցանակը: Այս առնչությամբ Էբադին հայտարարեց. «Թաջիքը ազատազրկված է, և նրա միակ մեղքը իրականության մասին գրելն է: Նա այս պահին գտնվում է մենախցում, և չեն թույլատրում հանդիպել նույնիսկ իր փաստաբանի հետ»։
Թաջիքը Իրանի նախագահական ընտրություններից հետո երեք անգամ ձերբակալվել է, վերջին անգամ՝ հունիս ամսին, և մինչև օրս ազատազրկման մեջ է: Նա տարիներ ղեկավարել է իրանական բարեկարգչական օրաթերթերի ու պարբերականների քաղաքական բաժինները:
Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի կողմից հրապարակված վերջին զեկույցում, Չինաստանի հետ մեկտեղ Իրանը, 34 բանտարկյալ լրագրող ունենալով, համարվում է լրագրողների ամենամեծ բանտը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը