Monday, December 13, 2010

15 հազար իրանցի գիտնականների ինքնության բացահայտումը

Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթը իր դեկտեմբերի 13-ի համարում գրում է. «Իրանի «նանոտեխնոլոգիայի զարգացման» նախագահականի հատուկ շտաբը իր շուրջ 15 հազար գիտնականների անվանացանկը տեղադրել է շտաբի կայքում»։ Ըստ օրաթերթի՝ նման գործողությունը, ոչ մի տրամաբանական և նպատակային հիմք չունենալով, կարող է վտանգել իրանցի բարձաստիճան գիտնականների անձնական անվտանգությունը:
«Թեհրան Էմրուզը» շարունակել է. «Զարմանալին այն է, որ հիշյալ շտաբը իր հրապարակած ցանկի ամբողջ տեղեկատվությունը տրամադրել է նաև ամերիկյան Google որոնողական համակարգի ընկերությանը, որի միջոցով հնարավոր է գտնել իրանցի բոլոր գիտնականներին: Հիշյալ ցանկը պարունակում է նաև իրանցի այն գիտնականների անունները, որոնք Իրանում կամ արտասահմանում հետազոտություններ են իրականացնում նանոտեխնոլոգիայի և միջուկային գիտությունների ոլորտում: Նաև հրապարակվել է արտասահմանում ուսանող իրանցի գիտնականների մասին ամբողջ տեղեկատվությունը, նրանց անձնական հեռախոսահամարները, հասցեն և էլփոստը: Այս ամենը կարող է օգտակար լինել արևմտյան գաղտնի ծառայություններին իրանցի բարձաստիճան գիտնականներին ճանաչելու և գտնելու գործում»։
Հարկ է նշել, որ նոյեմբերի 29-ին Թեհրանում երկու գիտնականների ահաբեկչության գործում Իրանի իշխանությունները մեղադրել էին ՄԱԿ ԱԽ-ին՝ ասելով, թե ԱԽ-ի՝ Իրանի դեմ հրապարակված պատժամիջոցների վերջին բանաձևում նշված է եղել հիշյալ գիտնականներից մեկի անունը, ինչը օգտագործվել է արևմտյան գաղտնի ծառայությունների կողմից նրան ճանաչելու և ոչնչացնելու գործում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը