Monday, December 13, 2010

Միր Հուսեյն Մուսավին տնային կալանքի տակ է


Իրանի նախագահական վերջին ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի գլխավոր մրցակից Միր Հուսեյն Մուսավիի կինը՝ Զահրա Ռահնավարդը, հայտարարել է, թե անվտանգության ծառայությունները Մուսավիին տնային կալանքի են ենթարկել: Ըստ Ռահնավարդի՝ սահմանափակվել են Մուսավիի բոլոր հարաբերությունները, նրան թույլ չեն տալի տնից դուրս գալ կամ իր իսկ տանը հյուրընկալել մտերիմներին ու ազգականներին:
Զահրա Ռահնավարդը այդ մասին հայտարարել է, երբ Միր Հուսեյն Մուսավին փորձել է այցելության գնալ օրերս բանտից ազատված, բարեկարգչական գործիչ Ալի Թաջերնիային: Ռահնավարդի հայտարարության համաձայն՝ անվտանգության ծառայությունները, Մուսավիի անձնական անվտանգությունը ապահովելու պատրվակով նրան պահում են տնային կալանքի տակ:
Պետք է ավելացնել, որ Իրանի ազգային անվտանգության ծառայությունները վերջին շրջանում Մուսավիին թույլ չեն տվել որևէ միջոցառման մասնակցել կամ իր տանը հյուրընկալել նույնիսկ բարեկամներին: Օրեր առաջ Մուսավիին արգելեցին մասնակցել իր ազգականի հուղարկավորության արարողությանը, և նույնիսկ Իրան-Իրաք պատերազմի ավարտի տարելիցին չթույլատրեցին, որ Մուսավիի այցելության գնան պատերազմում զոհված մարտիկների մի շարք ընտանիքները:
Հարկ է նշել, որ բարեկարգչականների գլխավոր դեմքերից համարվող Մեհդի Քյարուբին էլ վերջին շրջանում գրեթե նույն կարգավիճակում է հայտնվել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը