Tuesday, December 14, 2010

«Մոթաքիի պաշտոնանկության մասին»

Իրանական «Առման» օրաթերթի դեկտեմբերի 14-ի խմբագրականում, Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականությունների հանձնաժողովի Հուսեյն Նաղավի Հուսեյնին, անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնանկությանը, գրում է. «Միջազգային ներկա իրավիճակում ԱԳ նախարարի պաշտոնանկությունն ու փոփոխությունն անհավատալի ու զարմանալի է: Մոթաքին արտաքին քաղաքականության ոլորտում շատ կարող դիվանագետ էր: Նկատի ունենալով, որ ներկա պայմաններում, երբ առջևում Իրանի և «Վեցյակի» հերթական բանակցություններն են, Մոթաքիի նման հմուտ և իրազեկ նախարարի պաշտոնանկությունն անհավատալի է երևում: Մոթաքիին ժամանակավորապես փոխարինած Սալեհին ներկա պայմանների ու ընթացող բանակցությունների ընթացքին անծանոթ է և ճիշտ այդ պատճառով է, որ ասում եմ՝ Մոթաքիի պաշտոնանկությունն անհավատալի է: Իհարկե, նախարարների փոփոխությունը երկրի նախագահի իրավասությունների սահմանում է, և երբ գործադիր իշխանության ղեկավարը նկատի, թե որևէ նախարար իրեն վստահված նախարարության ղեկավարման գործում անկարող է, իրավունք ունի, նրան պաշտոնանկ անելով, փոխարինել մի այլ նախարարով: Սալեհին, որը ժամանակավորապես փոխարինելու է Մոթաքիին, միջուկային էներգիայի կազմակերպության շրջանակներում շատ փայլուն աշխատանք է իրականացրել, և հնարավոր է, որ հիշյալ կազմակերպության մեջ նրա բացակայության պատճառով լուրջ դժվարությունների առջև հայտնվենք»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական



0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը