Tuesday, December 14, 2010

Հ.Քլինթոն. Կարևորը ԱԳ նախարարը չէ, այլ Իրանի քաղաքականությունը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, անդրադառնալով Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մութաքիի պաշտոնանկությանը, հայտարարել է. «Կարևորը Իրանի կառավարության քաղաքականությունն է, և կարևոր չէ, թե ով է ղեկավարում արտաքին գործերի նախարարությունը»։ Քլինթոնի համոզմամբ՝ Իրանը միջուկային հարցով «վեցյակի» հետ բանակցություններում շատ լավ է ներկայացել, և ԱԳ նախարարի փոփոխությունը չպետք է ազդի սկսված գործընթացի վրա»։
ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության համաձայն, Իրանի հետ ունեցած ԱՄՆ հարաբերությունները պայմանավորված են ոչ թե անհատներով, այլ տվյալ երկրով ու կառավարությամբ»։
Հիլարի Քլինթոնը Կանադայում կայացած՝ իր, Կանադայի և Մեքսիկայի ԱԳ նախարարների հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, թե ԱՄՆ-ի համար կարևոր է Իրանի կառավարության վարած քաղաքականությունը և ոչ թե ԱԳ նախարարի ով լինելը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը