Sunday, June 07, 2009

Մոհսեն Ռեզային՝ ընդդեմ Արցախի անկախությանը

Իրանի 10-րդ նախագահական ընտրությունների թեկնածու՝ Մոհսեն Ռեզային, երեկ՝ հունիսի 6-ին, Թավրիզում ունեցած իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է թե Իրանի արտաքին քաղաքականությունն այնպես ազդեցություն պիտի ունենա, որ տարածաշրջանում ոչ մի պատերազմ տեղի չունենա: Նա իր խոսքերի շարութմակությամբ, անդրադառնալով ԼՂՀ-ի հակամարտությանն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում իր կարեւոր դերակատարությունն ու կարողությունը նկատի առնելով չպիտի թույլատրեր մի հարեւան երկիր (իմա՝ Հայաստան) գրավեր իր հարեւան երկրի (իմա՝ Ադրբեջան) տարածքները եւ տարածաշրջանում պատերազմ տեղի ունենար: [+]
Ռեզային շարումակության մեջ ասաց, «ես խաղաղության դիվանագիտությանն եմ հետեւում, որի պատճառով տարածաշրջանի երկրները ԱՄՆ-ի փոխարեն հենվեն Իրանի վրա»:
Նշելի է, որ Ռեզայիի ներկայացուցիչ՝ Դանեշջաֆարին, հունիսի 2-ին Արարատ մարզավանում նախընտրական ելույթ է ունեցել Իրանահայ համայնքի համար: [+]

1 Պատգամ:

Anonymous said...

Ռեզային ինքն էլ չի հաւատում իր խօսքերին:
Իսկ երբ հայ համայնքի ներկայացուցիչները դառնան հասարակ մարդիկ, այն ժամանակ էլ Դանեշջաֆարին և ամեն ուրիշ մէկն իրեն իրաւունք կտայ այդ համայնքին ծաղրանքի առնել:
Գրաւոր պատրադւած նամակ է հանձնւում Դանեշջաֆարի-ին իսկ չի խօսւում այդ հարցերի մասին:
Ընդամենը խօսւում է Ցեղասպանութեան հարցի շուրջ և նա էլ քանի բառով պարզ ասեմ պտացնում է:
Արդյունք. Հայ ժողովուրդը հիմար է և նրաց հետ կարելի է խաղալ:

Մեր համահայկական պահանջները ներկայացնելու համար պիտի ամրաբնդենք մեր համայնքը, չենք ամրաբնդում, ուրեմն խաղալիք կդառնանք:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը