Monday, June 01, 2009

Համացանցի ձեռնհասություն՝ որպես մարդու իրավունքների անբաժան մասնիկ

Ամերիկյան «Վոլ Սթրիթ Ջուրնալ» օրաթերթը հրապարակել է մի հոդված, ԱՄՆ-ի անտուն խավի եւ նրանց սետր կապվածությունը ինտերնետի հետ:
Չարլզ Փիթսի օնլայն կյանքը շատ չի տարբերում Սանֆրանսիսկոյի այլ բնակիչների օնլայն կյանքից: Նա անձնական մականուններ ունի Ֆեյսբուքի, Մայսփեյսի, Թույթերի ու Ֆլիքերի կայքէջերում: Բայց Փիթսի կյանքը կտրուկ ձեւով տարբերվում է այն բանով, որ նա բնակվում եւ համացանցին է միանում մի կամուրջի տակից: Նա երկու տարի է ինչ անտուն է եւ գործազուրկ, բայց «Վոլ Սթրիլ Ջուրնալ»-ի հարցերին ի պատասխան ասում է, թե «դուք կարելի է հեռուստացույցի, ռադիոյի եւ անգամ թերթերի կարիք ը չունենաք, բայց ինտերնետին կարիք ունեք»:

Չարլզ Փիթսի եւ նրա նման հազարավոր անտուն ժողովրդի փորձառությունը ապացուցում է այն, թե համակարգիչն ու համացանցը լուրջ եւ կարեւոր տեղ են գրավել հասարակության տարբեր խավերի մեջ: Այժմ ԱՄՆ-ի հանրակացարանների ավելի քան կեսը, օժտված են համակարգիչով եւ ինտերնետին միանալու հնարավորությունով: Անգամ տնավեր եւ գործազուրկ անհատներն ունեն իրենց հատուկ ինտերնետային կայքէջերն ու միությունը, որոնցից կարելի նշել SF Homeless կոչվող ինտերնետային միությունը:

Այս երեւույթն ապացուցում է, որ այլեւս 21-րդ դարում հնարավոր չէ գոյատեւել առանց ինտերնետի, եւ մի կերպ կարելի է ասել, որ այս դարաշրջանում ինտերնետը եւ ինտերնետի ձեռնհասությունն էլ մտնում է Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրում, որպես նոր կետ:

Բայց մին էլ մեզ նայենք, մենք որքանո՞վ ենք օգտվում ինտերնետից, կամ ինչո՞ւ ենք օգտվում: Մեր օրաթերթերը, քաղաքական եւ հասարակական կազմակերպություններն ու գործիչները որքանով են ներկա ինտերնետում, որքանո՞վ նրանց հարաբերությունները ժողովրդի հետ լինում են երկկողմանի եւ ոչ միայն միակողմանի: Մենք քանի՞ օնլայն օրաթերթ ու լրատվամիջոց ունենք: Իսկ արդեո՞ք ինտերնետից օգտագործելու մշակույթը գիտենք, թե պարզապես այն էլ օգտվում ենք ինչպես հեռուստացույցը կամ սրջեփը:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը