Tuesday, May 05, 2009

ԱՄՆ-ի փլուզման նշանները՝ ֆաշիզմ, ահաբեկչություն, անջատողականություն

Արթին Առաքելյան

Ամերիկայի Միացյալ Նահանգները, ժամանակին առաջադիմության, զարգացման ու կայունության խորհրդանիշ էր ամբողջ աշխարհի համար, մի երկիր, որը իր կարճատեւ պատմությամբ, հաջողել էր դառնալ աշխարհի թիվ մեկ երկիրը, թե՛ տնտեսության, թե՛ ռազմական եւ թե՛ քաղաքական ու հասարակական կայունության ոլորտներում:
Բայց այն ինչ որ պարզ է, նման երկրներում, այն էլ զագացման նմանօրինակ տեմպերով, ճգնաժամները անխուսափելի են դառնում:
ԱՄՆ-ն գրեթե մեկ դար է, ինչ մարտնչում է ներքին տնտեսական ճգնաժամերի դեմ: Եթե ուզենք թռուցիկ կերպով անդրադառնալ ԱՄՆ-ի հետթական ճգնաժամերին, կարելի է նշել 1930-ի, 1970-ի տնտեսական խիստ ճգնաժամերը, որոնք ԱՄՆ-ի տնտեսությունը տարին մինչեւ անդունդի եզրը:
Այս երկու գլխավոր ճգնաժամային տարիներից, ԱՄՆ-ն նաեւ 1980-ից մինչեւ 2001 թվականը, ժամանակ առ ժամանակ, հանդիպել է տնտեսական ճգնաժամերի, որոնք իհարկե չէին գերազանցում վերը նշված նախկին երկու մեծ ճգնաժամերին, բայց հասարակական խիստ հետեւանքներ ունեցան:
ԱՄՆ-ի պատմության մեջ, առհասարակ, տնտեսական նոր ճգնաժամը հավասար է մի նոր պատերազմի բոցավառման հետ: Համաձայն պատմական փաստերի, ԱՄՆ-ի իշխանությունները, երկրի տնտեսությունը, որը հիմնված է դրամատիրական հիմքերի վրա, ճգնաժամերից փրկելու համար դիմել է պատերազմի, նոր շուկաներ ու տնտեսական աղբյուրներ ձեռքբերելու նպատակով:
Այժմ, 2009 թվականին, ԱՄՆ-ն կրկին մատնվել է տնտեսական հերթական, եւ նախորդներից ծավալով ավելի մեծ, ճգնաժամի: Երկրի տնտեսական հիմնասյուները, ապահովագրական ու վարկային ընկերությունները, բանքերը, ավտոշինական կորպորացիաները, հերթով սնանկանում են: ԱՄՆ-ի նախկին ու ներկա կառավարությունների հսկայական դրամական ներարկումներն էլ, մինչեւ այսօր չեն հաջողել փրկել երկրի տնտեսությունը:
Վերոհիշյալ սնանկացումները նաեւ զանգվածային գործազրկության պատճառ են դառնում եւ հասարակության կենսական իրավիճակը ավելիով բարդացնում: Ներկա տնտեսական ճգնաժամն ու Օբամայի նախագահությունը՝ որպես ԱՄՆ-ի առաջին սեւամորթ նախագահ, խիստ ոգեւորել է Ամերիկյան աջ ծայրահեղականներին: ԱՄՆ-ի աջ ծայրահեղական-ազգայնամօլական կազմակերպություններն ներկա իրավիճակը լրջորեն օգտագործելով, իրենց շարքերը համալրում են նոր եւ դժգոհ անհատներով:
Ըստ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության զեկույցի, ներկա պայմաններում խիստ թափ է առել աջ ազգայնամօլական կազմակերպությունների աշխատանքները: Ինչպես, որ հաղորդում է վերոհիշյալ նախարարությունը, եթե ներկայի տնտեսական ճգնաժամը տեւականորեն շարունակվի, աջ ազգայնամօլական ու հակաիշխանական կազմակերպությունները հարմար առիթ կունենան աշխատելու եւ բազմանալու: Փաստերը ապացուցում են թե մեծ թվով զինվորականներ, որոնք տուն են վերադարձել Աֆղանստանի ու Իրաքի ճակատներից, միանալով հիշյալ կազմակերպություններին, լրջորեն աշխատում են իշխանությունների դեմ: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը զեկուցում է, որ վերջին շրջանում, ծայրահեղականները, մեծ քանակությամբ զենք ու փամփուշտ են գնել, որը եւ մտահոգիչ է երկրի անվտանգության համար: Հիշյալ կազմակերպությունները, ինչպիսին են «Կու Կլուս Կլան»-ներն ու «Արիական Ազգ» կոչված ծայրահեղական կազմակերպությունը, խստորեն դեմ են զինամթերքի առք ու վաճառքի հավանական սահմանափակումներին եւ այդ իսկ պատճառով, ժամանակից շուտ զինվում են արդի զինամթերքով:
Այս իրավիճակը մեծ հավանականությամբ հանգեցնելու է ներքին ահաբեկչական խմբավորումների ստեղծմանը՝ ԱՄՆ-ում: Եվ սա մտահոգում է անվտանգության ուժերին, որովհետեւ մինչեւ այսօր ժողովրդին զգուշացնում եւ անգամ վախեցնու էին արտաքին ահաբեկչական խմբավորումներից, բայց այդ պայքարը չավարտված, ի հայտ է գալիս ներքին ահաբեկչական խմբավորումները, որոնք շատ ավելի վտանգավոր կարող են լինել, քան արտաքինը:
Այս բոլոր խնդիրներից հետո, ԱՄՆ-ի իշխանության համար գոյություն ունի մի շատ կարեւոր եւ նաեւ վտանգավոր եւս մի խնդիր, եւ դա անջատողականությունն է:
Տնտեսական ճգնաժամը ԱՄՆ-ում, ոչ միայն ֆաշիզմի ու ահաբեկչությանն կարող է հանգել, այլ նաեւ անջատողականությանը:
Ապրիլի 15-ին, Տեխաս նախանգի նահանգապետ՝ Ռիկ Պերին, մի հավաքի ընթացքում, երբ համախմբված ժողովուրդը կանչում էր «անջատում...», հայտարարեց, «մենք (ԱՄՆ) բազմաթիւ նահանգների միություն ենք, եթե Վաշինկտոնը շարունակի անտեսել ժողովրդին, ով գիտի թե ինչ կարող է տեղի ունենալ: Տեխաս նախանգն իր յուրահատուկ պայմաններն ունի ու անկախ տարածք է, որը հեշտությամբ չի հանձնվելու ուժին»:
Տնտեսական տագնապը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ի կենտրոնական իշխանությունը ավելիով խստացնի նահանգների հարկային պայմանները, որի հետեւանքով էլ, նահանգները մեծ դժվարություններով են վճարում իրենց հարկերը, իրենց ժողովրդին ավելի մեծ ճնշումների տակ դնելով: Դա հանգեցնում է այն իրականությանը, որ զանազան նահանգներում ավելիով է թափ ստանում անջատողականության մտադրությունները:
Վերը նշված, երեք կարեւորագույն խոչընդոտները, Դամոկլյան սրի նման շարժվում են ԱՄՆ-ի գլխին, անկախ նրանից, թե երկրի տնտեսական վիճակը ինչ պայմաններում է գտնվում: Բնականաբար պարզ է, որ տնտեսական վատ պայմաններում, այդ խոչընդոտները ավելի են մոտենում իրագործման: Միայն բարենպաստ պայմաններում է, որ ԱՄՆ իշխանությունները, սպառողական մշակույթի ու պայմանների տարածումով, փորձում են հանդարտ պահել սեփական ժողովրդին:
Բայց մինչեւ ե՞րբ կարելի է նմանօրինակ ձեւով շարունակել: Արդեօ՞ք ԱՄՆ-ն մոտենում է իր ավարտին: Արդեօ՞ք սրընթաց զարգացումները նաեւ պատճառ կարող են հանդիսանալ սրընթաց փլուզման: Պատմությունը նմանօրինակ բազմաթիւ օրինակներ ունի, եւ ԱՄՆ-ն չի կարող բացառություն լինել:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը