Sunday, January 29, 2006

Կոչ հայ քաղաքական գործիչներին

Այսօր կարդացի հոլոկոստի մասին ՄԱԿ-ին յղւած Իրանի կառավարութեան նամակը: Մի հետաքրքիր բաժնի հանդիպեցի որը կարծում եմ պիտի հետաքրքրի այն հայ գործիչներին, որոնք աշխատում են հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման գծով:Սոյն նամակում գրւած է թէ Իրանը պատրաստ է դատապարտել բոլոր ցեղասպանութիւնները: Նշելի է որ նախագահ Ահմադինեջադը նախագահական ընտրութիւնների նախընտրական փուլում պատասխանելով մեր լրագրողի այն հարցին թէ նա ինչպէս է վերաբերւում հայոց ցեղասպանութեան ճանաչման խնդրին, ասաց թէ ինքը դատապարտում է Թուրքիայի կողմից կատարւած հայկական ցեղասպանութիւնը:Այս բոլորը տեսնելով եւ առիթը պատեհ համարելով կոչ ենք ուղղում ՀՀ նախագահին ու կառավարութեանը,...

Tuesday, January 17, 2006

Ռուսական նախագիծ. թակա՞րդ թէ փրկութիւն

Իրանի ատոմական նախագիծը բանակցութիւնների սկզբնական օրերից մինչեւ այսօր բազում վերիվայրումների է ենթարկւել: Երբ միջազգային իրաւապահ կազմակերպութիւնները 2003-ի հոկտեմբերին տեղեկացան Իրանի ատոմական հետազօտութիւնների մասին, փորձեցին տարբեր ճնշումների միջոցով կասեցնել այդ հետազօտութիւնները՝ մինչեւ բոլորի համար պարզ դառնայ, թէ Իրանը ինչ նպատակ է հետապնդում իր ատոմական ծրագրերից: Երբ բոլորը, ի շարս ԱՄՆ-ի ու Ատոմական միջազգային կազմակերպութեան, պահանջում էին Իրանից, որ վերջինս թափանցիկ դարձնի իր բոլոր ատոմական ծրագրերը, Իրանի կառավարութիւնը այդ կրքերը հանդարտեցնելու համար ու վստահութեան մթնոլորտ ստեղծելու նպատակով՝ կասեցրեց ուրանի յագեցմամբ զբաղւող...

Մարտին Լյութեր Քինգի թողած ժառանգությունը

196Օ-ականներին, քաղաքացիական պատերազմից հարյուր տարի անց սեւամորթ ամերիկացիները դեռեւս ենթարկվում էին իրավական խտրականության եւ արժանանում կոպիտ վերաբերմունքի։ Կրոնական գործիչ Մարթին Լյութեր Քինգ Կրտսերն էր, որ հավասար իրավունքների պահանջով, սկսեց ոչ բռնի պայքար, ինչի համար բանտարկվեց մի քանի անգամ։Այզեյա Լեգեթը իրավաբանության պրոֆեսոր է Վաշինգտոնի Հարվըրդի համալսարանում եւ թեկնածու՝ հարեւան Մերիլենդի նահանգում քաղաքական մի պաշտոնի համար։ Որպես քաղաքացիական իրավունքների երիտասարդ պաշտպան, նա եւս ցուցարարների կողմն էր։ Նա ասում է.՛՛Ցանկանում էինք փոփոխություն։ Այն այնքան կարեւոր էր հատկապես հարավում բնակվողներիս համար։ Չէ որ չունեինք նույն տեղում...

Sunday, January 08, 2006

Իսրայէլը՝ առանց Շարոնի

Չորեքշաբթի, յունւարի 4-ին բոլոր լրատւամիջոցները հաղորդեցին Արիէլ Շարոնի առողջութեան վատթարացման լուրը: Նա իր երկրորդ ուղեղի կաթւածի հետեւանքով՝ փոխադրւել էր հիւանդանոց:Այս մի քանի օրերում շշուկներ տարածւեցին նրա մահւան մասին, բայց ըստ իր բժիշկների հաւաստման՝ նա ողջ է:Ինչեւէ, եթէ 77-ամեայ Շարոնը յաջողի դիմադրել մահւան եւ առողջանալ, մեծ հաւանականութեամբ այլեւս կը բացակայի քաղաքական կեանքից՝ իր ֆիզիկական անկարողութեան հետեւանքով:Արիէլ Շարոնի լինել-չլինելու կարեւորութիւնը պայմանաւորւած է տարածաշրջանի ու մասնաւորապէս իսրայէլա-պաղեստինեան հակամարտութեան բարդ հանգոյցի եւ անյայտ խնդրի հետ:Ճիշտ է, որ որեւէ երկրի ընդհանուր քաղաքականութիւնը նրա վարչապետի...

Pages 381234 »
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը