Իրանի պահակազորում հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի նախկին ներկայացուցիչ Հոջաթոլիսլամ Մոջթաբա Զոլնուրը, իրանական Hamshahri Mah ամսաթերթի հետ զրույցում անդրադառնալով դավադիր ճամբարի կառավարության մեջ ներթափանցմանը, հայտարարել է. «Մեր թշնամիները չեն կարողացել դրսից քանդել երկիրը, հիմա դա փորձում են անել հենց ներսից՝ դավադիր խմբակցություններ կազմակերպելով: Ռահիմ Մաշայիի մտքերը մեժելի են: Նա, ով այսօր գլխավորում է դավադիրների ճամբարը, իրեն Աստծո մարդ է անվանում:
Բոլորը պիտի հասկանան, որ կառավարություն մուտք գործելով՝ անձեռնամխելի չեն դառնում: Այսօր համակարգը չի ցանկանում, որ Ահմադինեժադի կառավարությունը հրաժարական տա կամ լուծարվի, բայց Աստված մի արասցե, եթե Ահմադինեժադը փորձի դավադիրների դիրքերը կառավարության մեջ ամրապնդել, ու համակարգն էլ փորձի պայքարել դավադիրների դեմ, դա կընկալվի պայքար կառավարության դեմ, ու հնարավոր է, որ այդ ժամանակ խորհրդարանը կտրուկ քայլերի, անգամ կառավարության լուծարման դիմի»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment