Monday, August 15, 2011

Թեհրանի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվելու է ամերիկացի գործչի անունով


Իրանական Jahan News լրատվական կայքի հաղորդմամբ, Թեհրանի քաղխորհրդի հաստատումով, քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կվերանվանվի մարդու իրավունքի զոհված պաշտպան, ամերիկացի Ռաշել Քուրիի անունով:
23-ամյա Ռաշել Քուրին 8 տարի առաջ Գազայի հատվածում, ընդդիմանալով Իսրայելի իշխանությունների կողմից նախաձեռնած շինարարությանը, պաղեստինցի իրավազուրկ ժողովրդին պաշտպանելու ժամանակ զոհվել էր պաղեստինցիների բնակարանները ավերող իսրայելական բուլդոզերի հասցրած հարվածից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը