Tuesday, May 03, 2011

Ո՞վ էր լուսանկարում, Բեն Լադենը թե՞ ...

Երկու օր է, ինչ ԶԼՄ-ները անդադար խոսում են Ալ-Ղայիդայի առաջնորդ Ուսամա Բեն Լադենի սպանության մասին:
Արդեն մեկ օր անց, բազմաթիվ լրատվական կայքեր կասկածներ են ներկայացնում կապված Բեն Լադենի մահվան լուրի հետ: Մի շարք կայքեր փորձել են ապացուցել, որ հեռուստատեսությամբ ցուցադրված լուսանկարը չի պատկանում Ուսամա Բեն Լադենին, այլ ֆոտոշոփային հնարքներով, նրա լուսանկարը միաձուլվել է մի այլ սպանված ահաբեկիչի պատկերի հետ որը արդեն հրապարակվել էր 2009-ի ապրիլի 29-ին:
Այդ մասին հաղորդում է նաեւ բրիտանական հանրահայտ The Guardian պարբերականը:
Արաբական Al Jewar լրատվական կայքն էլ հաղորդում է, որ 2010-ի դեկտեմբերին, երբ հայտարարվեց, որ Բեն Լադենը սպանված է, նույն լուսանկարը հայտնվեց ԶԼՄ-ներում:
Այնուամենայնի, ամերիկացիների փոխանցմամբ, արդեն Բեն Լադենի դին ծովն է նետված ու հնարավորություն չկա ստուգել, թե իրոք ԱՄՆ հատուկ ծառայությունները սպանել են Բեն Լադենին, կամ հակառակաը, նրան վաղուց են սպանել ու միայն այս օրերին են հայտնում դրա մասին:
Հետեւաբար մեզ մնում է միայն հավատալ ու համոզվել, որ սեպտեմբեր 11-ի գլխավոր հեղինակը եղել է Ուսամա Բեն Լադենը, եւ հետո էլ, ամերիկացի հատուկ ծառայությունները նրան 10 տարուց հետո, ի վերջո սպանել են Պակիստանի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող մի առանձնատան մեջ:
Բայց ինչքանով կարելի է հավատալ այդ փաստերին, արդեն այլ հարց է: Ինձ մոտ համոզվելը գոնե դժվար է ստացվում:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը