Wednesday, May 11, 2011

«Երրորդական ուժերին միջամտելու պատրվակ չպետք է տալ». Ֆարհադ Քոլեյնի

Թեհրանի պետական համալսարանի Կովկասի ուսումնասիրությունների հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «ԼՂՀ հակամարտության կարգավորումը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լույսի ներքո» խորագրով գիտական խորհրդաժողով, որին մասնակցել են Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանն ու ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Ֆարհադ Քոլեյնին:

Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Ֆարհադ Քոլեյնին, անդրադառնալով Իրանի ու Հայաստանի հարաբերություններին, հայտարարել է. «Նկատի ունենալով, որ Հայաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, մյուս կողմից պատմական հայացքներ ունի Թուրքիայի հետ ու Վրաստանի հետ էլ դրական հավասարության հարթակի վրա դեռ չի հայտնվել, Իրանի իսլամական հանրապետությունը Հայաստանի համար կարևոր գործընկեր է համարվում: Մյուս կողմից էլ Հայաստանը Իրանի միակ քրիստոնյա հարևանն է:

Վերջին շրջանում, Ադրբեջանի, Իրանի ու Թուրքիայի միջև դրական համագործակցությունների ականատես են եղել, ինչին հարկավոր հասնել նաև Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջև՝ դրական համագործակցություն կայացնելու և տարածաշրջանային հարաբերությունների միջև հավասարակշռություն առաջացնելու համար»։

Ֆարհադ Քոլեյնին, անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը, նշել է. «Իրանը միշտ որպես միջնորդ է հանդես եկել Ղարաբաղի հարցում և փորձել է հարևանների միջև համաձայնություն առաջացնելով՝ կայունացնել Կովկասը: Իրանի համար շատ կարևոր է, որ հակամարտության կողմերը հնարավորություն ունենան արդար պայամննեորով կարգավորել հակամարտությունը:

Ադրբեջանի հանրապետությունը մտադիր է ՆԱՏՕ-ի առաջիկա համաժողովում ԼՂ-ի հարցը օրակարգում ներկայացնելով ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերին տարածաշրջանում հայտնվելու առիթ ընծայել: Բայց Իրանի իսլամական հանրապետությունը թույլ չի տալու, որ ՆԱՏՕ-ի ուժերը հայտնվեն իր սահմանամերձ շրջաններում: ԼՂՀ-ի հակամարտության կարգավորման հարցում վերտարածաշրջանային լուծումներն անընդունելի են, և Ադրբեջանը չպիտի ՆԱՏՕ-ին որպես պահանջատեր ուժ հյուրընկալեր իր տարածքում: Մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունները պիտի շարունակեն իրենց բանակցային քաղաքականությունն ու ճկուն դիվանագիտությունը՝ երրորդական ուժերին միջամտելու պատրվակ չտալու նպատակով:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը