Sunday, May 15, 2011

Դորոթի Փարվազի ընտանիքը Իրանի իշխանություններից պահանջում է ազատ արձակել իրենց զավակին

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Սիրիայում ձերբակալված և Իրանին հանձնված, Al-Jazeera հեռուստաընկերության լրագրող Դորոթի Փարվազի ընտանիքը Իրանի իշխանություններից պահանջում է ազատ արձակել իրենց զավակին: Դորոթիի եղբայրը՝ Դանիել Փարվազը, «Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայությանն ասել է, որ նա որևէ բանում մեղավոր չէ և միայն փորձել է Սիրիայում իր աշխատանքն իրականացնել ու տեղի դեպքերի մասին հաղորդումներ պատրաստել:

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Al-Jazeera հեռուստաընկերության ծագումով իրանցի լրագրող Դորոթի Փարվազը, որն օրեր առաջ անհետացել էր Սիրիայում, հանձնվել է իրանական կողմին: Սիրիայի իշխանությունները տեղեկացնում են, որ Դորոթին Սիրիա է մուտք գործել ժամկետանց իրանական անցագրով, և այդ պատճառով էլ նրան հանձնել են Իրանին:

Իրանի իշխանությունները այս մասին դեռ ոչ մի մեկնաբանություն և արձագանք չեն հրապարակել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը