Sunday, April 03, 2011

Բահրեյնը խափանում է իրանական Press TV-ի հեռարձակումը

Իրանի միջազգային Press TV հեռուստաընկերության փոխանցմամբ, Բահրեյնի իշխանությունները փորձում են խափանել Press TV-ի հեռարձակումը իրենց երկրում:
Հեռուստաընկերության ղեկավարության մատուցմամբ, վերջին օրերին խափանվել են Nilesat արբանյակից հեռարձակվող Press TV-ի հաղորդումները: Nilesat արբանյակային ընկերության տեխնիկական մասնագետները փոխանցում են, որ խափանարար ալիքները արձակվում են Բահրեյնի տարածքից, որը խանգարում է Press TV-ի հաղորդումների հեռարձակմանը:
Նշենք, որ իրանական Press TV հեռուստաընկերությունը շարունակաբար հեռարձակել է վերջին օրերին Բահրեյնում տեղի ունեցած ժողովրդական ցույցերը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը