Thursday, April 14, 2011

Հանրահայտ PEN մրցանակը շնորհվեց իրանցի քաղբանտարկյալ Նասրին Սութուդեին

Ամերիկյան PEN հանրահայտ կազմակերպությունը հայտարարել է, որ 2011-ի Բարբարա Գոլդսմիթ «Ազատ գրչի» մրցանակը հանձնվելու է իրանցի իրավապաշտպան, քաղբանտարկյալ Նասրին Սութուդեին:

Իրանցի Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին հայտարարել է, որ ապրիլի 26-ին մեկնելով Նյու Յորք, Սութուդեի անունից ստանալու է հիշյալ մրցանակը:

Բարբարա Գոլդսմիթի անվան PEN մրցանակը հանձնվում է այն անհատներին, ովքեր խոսքի ազատության և պաշտպանության պատճառներով ենթարկվել են զրկանքների ու խոշտանգումների:

Իրավապաշտպան Նասրին Սութուդեն 2010-ի սեպտեմբերին ձերբակալվել է ու դատապարտվել 11 տարվա ազատազրկման, 20 տարով նրան արգելվել է զբաղվել իր մասնագիտությամբ:

Նասրին Սութուդեն իրանցի բազմաթիվ քաղբանտարկյալների իրավապաշտպանն էր և հենց այդ պատճառով էլ ձերբալակվել է Իրանի իշխանությունների կողմից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը