Tuesday, April 05, 2011

Իրանի նախագահի խորհրդականը մեկնել է Բաքու

Իրանական Qafqaz լրատվական կայքը հաղորդում է, որ Իրանի նախագահի մամուլի հարցերով խորհրդական և IRNA գործակալության տնօրեն Ալի Աքբար Ջավանֆեքրը, Բաքվում կայանալիք «Քաղաքակրթությունների եկրխոսություն» սեմինարին մասնակցելու նպատակով, 4-օրյա աշխատանքային այցով մեկնել է Բաքու:

Կայքի փոխանցմամբ, Ջավանֆեքրը Բաքվում նաև հանդիպելու է Ադրբեջանի գիտության ազգային ակադեմիայի գիտնականների ու ադրբեջանական «Ազեր Թաջ» ու «Թրենդ» գործակալությունների ղեկավարների հետ, որի ընթացքում նաև համագործակցության պայմանագիր կստորագրվի իրանական և ադրբեջանական լրատվամիջոցների միջև:

Ջավանֆեքրի այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ Ադրբեջանի նախագահի մամուլի հարցերով խորհրդականի և ԱԳՆ խոսնակի հետ: Նա իր այցի ավարտին հանդիպելու է Բաքվում ապրող իրանցիների հետ ու ելույթ է ունենալու նրանց համար:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը