Monday, April 11, 2011

Իրանի «Հիզբոլլահը» թույլ չի տալու, որ Հորդանանի թագավորը այցելի Իրան

Իրանական Ammariyon լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի «Հիզբոլլահը» ապրիլի 8-ի Թեհրանի ուրբաթօրյա նամազից հետո տարածաշրջանի ժողովուրդներին աջակցելու նպատակով քայլարշավ էր իրականացրել, որի ավարտին նաև ընթերցվել է այդ խմբակցության կողմից պատրաստված բանաձևը:
Բանաձևում Իրանի «Հիզբոլլահը» խիստ դատապարտել է Սաուդյան Արաբիայի զինված ուժերի մուտքը Բահրեյն, դատապարտվել են նաև ՆԱՏՕ-ն, Լիբիայի, Բահրեյնի և Եմենի իշխանությունները:
«Հիզբոլլահի» բանաձևի վերջում խմբակցությունը հայտարարել է, որ Իրանի նախագահի կողմից Հորդանանի թագավորին հրավիրելու փաստը տարածաշրջանի բռնապետներին աջակցելու երևույթ է, և Հորդանանի թագավորն էլ շատ լավ գիտե, որ քանի դեռ «Հիզբոլլահը» գոյություն ունի, ինքը հնարավորություն չունի մուտք գործելու Իրան:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իրանական Նովրուզի առիթով Թեհրան էր հրավիրել մի շարք երկրների նախագահների ու պետական պաշտոնյաների, այդ թվում՝ Հորդանանի թագավոր Մալեք Աբդուլլահին, ինչը խիստ քննադատության էր արժանացել Իրանի պահպանողական հոգևորականների և քաղաքական գործիչների կողմից։ Արդյունքում, ի վերջո Աբդուլլահը հրաժարվեց մեկնել Իրան: Իսկ Ահմադինեժադը նոր տարվա առիթով ունեցած իր առաջին ելույթի ընթացքում, կրկին այդ հարցին անդրադառնալով, հայտարարել էր, թե կառավարությունը չի նահանջել իր դիրքերից, և Հորդանանի թագավորը շուտով այցելելու է Իրան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը