Monday, April 11, 2011

Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Ուրմիայում

Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ, ապրիլի 16-ին Իրանի Ուրմիա քաղաքում միմյանց կհանդիպեն Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ալի Աքբար Սալեհին, Էլմար Մամեդյարովն ու Ահմեդ Դավութօղլուն:
Կայքի մատուցմամբ, ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում նաև բացվելու է Իրանի և Թուրքիայի տնտեսական ու առևտրական սահմանային կենտրոնը:
Aran-ը նշում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են միմյանց միջև առկա տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման հարցերը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը