Monday, March 07, 2011

«Եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքը չհամապատասխանեց մեր արժեհամակարգին, հաջորդ տարին շատ վտանգավոր ու նաև արյունալի է լինելու»

«Ազատություն» ռ/կ-ն հաղորդել է, որ Ղազվին քաղաքի հեղափոխական պահակազորի հրամանատար Սալար Աբնուշը, խոսելով հաջորդ տարի Իրանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին, դիմելով Իրանի պահապան խորհրդի դիտորդներին, հայտարարել է. «Թեկնածուների մասին ճշգրիտ տեղեկություններ հավաքագրեք, և նա՝ ով թեկնածու դառնալու իրավասություն չունենա, չպիտի մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Այս շրջանի ընտրությունները նախորդից շատ ավելի դժվար են լինելու: Իսկ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքը չհամապատասխանեց մեր արժեհամակարգին, հաջորդ տարին շատ վտանգավոր ու նաև արյունալի է լինելու»:
Հարկ է նշել, որ հիշյալ հայտարարությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Իրանի քաղաքական ոլորտում։ Այդ պատճառով Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հանրային կապերի վարչությունը հայտարարել է, որ Աբնուշի խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել, և պահակազորը չի փորձելու խորհրդարանական ընտրություններում դերակատարություն ունենալ:
Իրանի ռեֆորմիստ քաղաքական գործիչները Սալար Աբնուշի հայտարարությունը մեկնաբանում են որպես սպառնալիք՝ ուղղված հենց այլախոհ ու ռեֆորմիստ պատգամավորների դեմ:

Արթին Առաքելյան
«Առաջին» լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը