Monday, March 07, 2011

Ադրբեջանի ԱԳ նախարարը այցելեց Թեհրան

Իրանական Fars գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մարտի 7-ի կեսօրին ժամանել է Թեհրան: Մեկօրյա աշխատանքային այցի ընթացքում Մամեդյարովը նախ հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ, հետո մասնակցել է Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստին:

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադառնալով Մամեդյարովի հետ ունեցած հանդիպմանը, հայտարարել է. «Այսօր Իրանն ու Ադրբեջանը շատ սերտ հարաբերություններ են մշակել միմյաց միջև: Իրանը Ադրբեջանի վստահելի հարևանն ու գործընկերն է, և մենք ոչ մի ջանք չենք խնայելու այդ հարաբերությունները ավելի ամրապնդելու համար: Դրա վառ ապացույցը կարող է լինել այս տարվա ընթացքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Ադրբեջան կատարելիք այցը»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը