Monday, March 07, 2011

Վախճանվել է Իրանի առաջին կին ֆիզիկոս, հայազգի գիտնական Ալենուշ Տերյանը

Իրանական ISNA գործակալությունը հաղորդում է, որ մարտի 6-ին 90 տարեկան հասակում վախճանվել է Իրանի առաջին կին ֆիզիկոս և աստղագետ Ալենուշ Տերյանը:
Իր հրապարակած լուրում Ալենուշ Տերյանին Իրանի աստղագիտության մայր անվանելով՝ ISNA-ն գրել է. «Ալենուշ Տերյանը Ֆրանսիայի Սորբոնի համալսարանը ավարտած ֆիզիկոս ու աստղագետ էր, որը, Իրան վերադառնալով, զբաղվեց իր մասնագիտությամբ: 

Տերյանը հիմնադրել է Իրանի պատմության մեջ առաջին արեգակնային աստղադիտարանը: Նա ծնվել էր 1920-ին Թեհրանում։ Եվ 90 տարեկան հասակում մարտի 6-ին Իրանի աստղագիտության մայրը՝ Ալենուշ Տերյանը, կնքեց իր մահկանացուն»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը