Wednesday, March 02, 2011

Ահմադինեժադի ևս մեկ մերձավոր մեղադրվեց կոռուպցիայի մեջ

Իրանական Naghd News լրատվական կայքը, որը պատկանում է պահպանողական թևին, մարտի 1-ին բացահայտել է մի նամակ, որտեղ ապացուցում է, որ Իրանի նախագահ Ահմադինեժադի մերձավորներից համարվող Աբոլհասան Ֆաղիհը զբաղվել է կոռուպցիայով: Naghd News-ը բացահայտված գործը անվանել է Իրանի կոռուպցիայի ամենակեղտոտ փաստաթուղթը:

Կայքի բացահայտումների համաձայն` Իրանի «Կարմիր կիսալուսին» (Իրանական կարմիր խաչ) կազմակերպության նախագահը, նախկինում, երբ գլխավորում էր Իրանի բարեկեցության կազմակերպությունը, միլիոն դոլարների հասնող ապրանքատեսակները մարդասիրական օգնությունների անվան տակ ներկրել է երկիր ու այդ միջոցով շրջանցել է մաքսային ծառայութունները:

Հատկանշական է, որ նույն մեղադրանքներով է մեղադրվում նաև նախագահի առաջին տեղակալ Մուհամադ Ռեզա Ռահիմին:

Հարկ է նշել, որ վերջին շրջանում, Իրանի պահպանողական ճամբարում լուրջ վեճ է առաջացել Ահմադինեժադի կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև, և յուրաքանչյուր կողմ փորձում է մյուս կողմի դեմ նոր բացահայտումներ հրապարակել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը