Monday, March 14, 2011

«Եթե Բահրեյնի ցույցերը շարունակվեն, Իրանը միջամտելու է՝ օգուտ քաղելու ակնկալիքով»

France Presse գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը Բահրեյնի իրադարձությունները կարգավորելու և իշխանություններին ընդդիմադիրների հետ բանակցության սեղանի շուրջ համախմբելու նպատակով մեկնել է Բահրեյն:

Ըստ գործակալության՝ Գեյթսը Բահրեյնի ղեկավարների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է. «Եթե Բահրեյնի ղեկավարությունը ցանկանում է կասեցնել Իրանի միջամտությունը, պետք է շուտափույթ կերպով երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնի: Մինչ այս պահը ապացույցներ չկան, թե իրանը միջամտություն է ունեցել Բահրեյնի իրադարձություններին, բայց փաստերը վկայում են, որ եթե Բահրեյնում շարունակվեն ցույցերն ու անկայունությունը, Իրանը, տարաձայնությունները խորացնելով, փորձելու է օգուտ քաղել Բահրեյնի անկայուն իրավիճակից»:

Գեյթսին ուղեկցող ԱՄՆ պաշտպանության նախարարության մի այլ պաշտոնյա, որ բացահայտվել չի ցանկացել, մատնանշել է. «Փաստեր կան, որ Իրանը Բահրեյնի շիաներին քաջալերում է չհամաձայնվել իշխանությունների կողմից առաջարկված բարեփոխումներին ու շարունակել ցույցերը»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը