Monday, March 21, 2011

Թուրքիան դարձյալ վայրէջք է պարտադրել իրանական ինքնաթիռին

Radio France Internationale գործակալության հաղորդմամբ, թուրքական անվտանգության ծառայությունները մարտի 20-ին դարձյալ Դիարբեքիր օդանավակայանում վայրէջք են պարտադրել իրանական բեռնատար ինքնաթիռին:

Ըստ գործակալության՝ թուրքական ռազմական ինքնաթիռները իրանական բեռնատար ինքնաթիռին, որը ուղևորվում էր Սիրիա, պարտադրել են վայրէջք կատարել Դիարբեքիրում՝ կասկածելով, որ իրանական ինքնաթիռը միջուկային սարքեր է տեղափոխում Սիրիա:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները մարտի 16-ին ևս նույն կասկածով իջեցրել էին Սիրիա ուղևորված իրանական ինքնաթիռն ու խուզարկել բեռների պարունակությունը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը