Tuesday, March 01, 2011

Քլինթոն. Իրանը հետևում է «Բռնություն` դրսում, դաժանություն` ներսում» սկզբունքին

Ամերիկյան VOA News լրատվական կայքի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փետրվարի 28-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում, քննադատելով Իրանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունները, հայտարարել է. «Իրանը հետևում է «Բռնություն դրսում, դաժանություն ներսում» սկզբունքին: Ինչո՞ւ Լիբիայի ժողովուրդը բողոքելու իրավունք ունի, բայց Թեհրանում ժողովրդից զլանում են այդ իրավունքը: Իրանում մարդու իրավունքների ոտնահարությունը անընդունելի է, ու պիտի դատապարտվի բոլոր այն երկրների կողմից, որոնք ազտության ու արդարության կողմնակից են»:

Հարկ է նշել, որ Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո, բազմահազար քաղաքացիներ իրանի զանազան քաղաքներում բողոքի ցույցեր իրականացրեցին, ընտրություններում տեղի ունեցած խախտումների հանդեպ, իսկ Իրանի իշխանությունները խստագույն միջոցներով դիմադրեցին բողոքարկու ժողովրդին: Բայց, ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, դիմելով Լիբիայի իշխանություններին, դատապարտել էր ժողովուրդի դեմ կիրառած բռնությունները ու Լիբիայի նախագահին կոչ էր արել՝ հարգել սեփական ժողովուրդի կամքը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը