Tuesday, March 01, 2011

ԱՄՆ-ն պահանջում է Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդների ազատությունը

France Presse գործակալությունը հաղորդում է, որ Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին, փետրվարի 28-ին արձագանքելով Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավիի և Մեհդի Քարուբիի ձերբակալման լուրերին, հայտարարել է. 

«ԱՄՆ-ն անընդունելի է համարում Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդների ձերբակալությունը և Իրանի իշխանություններից պահանջում է ազատ արձակել Միր Հուսեյն Մուսավիին և Մեհդի Քարուբիին»:

Հիշեցնենք, որ իրանական Kaleme լրատվական կայքը փետրվարի 28-ին հայտարարել էր, թե ռեֆորմիստական շարժման առաջնորդները ձերբակալվել ու տեղափոխվել են Թեհրանի «Հեշմաթիե» բանտ:

Իրանական պետական գործակալությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել այդ լուրը, բայց Իրանի դատական իշխանության խոսնակը պաշտոնապես հաստատել է նրանց տնային կալանքի ենթարկելու լուրը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը