Monday, March 07, 2011

Իսրայելը մտահոգված է Իրան-Թուրքիա-Եգիպտոս նոր դաշինքի ձևավորման հեռանկարից

Իրանական ISNA գործակալությունը հաղորդում է, որ Պաղեստինի օրենսդիր խորհրդարանի անդամ Մուհամադ Աբութեյրը, իրանական Al Alam հեռուստաընկերության հետ ունեցած զրույցի ընթացքում անդրադառնալով տարածաշրջանի վերջին իրադարձություններին, հայտարարել է. «Իսրայելը Մուբարաքի վարչակարգի փլուզումից հետո կորցրեց իր տարածաշրջանային կարևորագույն դաշնակցին, և այս պահին մտահոգված է տարածաշրջանային նոր և հզոր բլոկի ձևավորման հեռանկարով, որը կազմված կլինի Իրանից, Թուրքիայից և Եգիպտոսից: 

Արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձությունները վեր էին Իսրայելի իշխանությունների սպասելիքներից, և դա կարող է վնասել նաև Իսրայելին: Այս պահին այլևս Պաղեստինի և Իսրայելի խաղաղության բանակցությունները շարունակելն անիմաստ է դառնում, և երբեք արդյունքի չեն հասնի»:

Հարկ է նշել, որ Գազայի հատվածը սահմանակից է Եգիպտոսին, և Պաղեստինի իսլամական խմբակցությունները իրենց զինամթերքը հիշյալ սահմանակետից էին ներկրում Պաղեստին: Այս պահին, երբ Եգիպտոսի վարչակարգը փլուզված է, պաղեստինցիները մեծ հույսեր կապում Գազայի և Եգիպտոսի սահմանակետի բացման հետ, որը ժամանակին փակվել էր Մուբարաքի և Իսրայելի իշխանությունների միջև ձեռքբերված համաձայնության արդյունքում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը