Monday, March 07, 2011

«Իրանը մտահոգված է իսլամական երկրների իրադարձություններով»

Radio France Internationale գործակալության փոխանցմամբ, ֆրանսիական Le Figaro օրաթերթը, քննարկելով իսլամական երկրներում տիրող իրադարձությունները, գրել է. «Լիբիայի խնդիրները լուծելու նպատակով, արաբական երկրները պիտի միավորվեն ու ռազմական գործողության միջոցով տապալեն Քադաֆիի վարչակարգը: Օրինակ` Արաբական միությունը կարող է Մորակոյի ու Ալժիրի միավորված բանակների միջոցով տապալել Քադաֆիի բանակը: Նրանք այդ քայլով նաև իրենց քաղաքացիներին կապացուցեն, որ իրենք ուշադիր են իրենց ժողովուրդների ազատատենչ ցանկություններին:

Անկասկած Իրանի իշխանությունները, հակառակ իրենց հայտարաություններին, խիստ մտահոգված են իսլամական երկրներում տիրող իրադարձություններով: Մի կողմից արաբական աշխարհում Եգիպտոսի դերակատարության բարձրացումը, իսկ մյուս կողմից Սաուդյան Արաբիայում՝ Մալեք Աբդուլլահի դիրքերի սասանումը խիստ վտանգելու է Իրանի տարածաշրջանային շահերը: Նկատի առնելով, որ Թունիսի ու Եգիպտոսի պարագաներում, բանակի որդեգրած դիրքորոշումները վարչակարգերի փլուզման պատճառ դարձան, Արևմուտքը պիտի Իրանի պահակազորի հրամանատարներին երաշխավորի, որ եթե նրանք չընդդիմանան իրենց ժողովրդին, հնարավորություն կստանան պահպանել իրենց տնտեսական շահերը Իրանի տարածքում»:

Հարկ է նշել, որ Իրանի տնտեսության մեծ մասը գտնվում է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարների վերահսկողության ներքո:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը