Sunday, March 13, 2011

Արտասահմանում ուսանող իրանցիներին արգելվում է Իրանի մասին դիսերտացիա պատրաստել

«Ազատություն» ռ/կ-ի հաղորդմամբ, Իրանի գիտության նախարարության շրջանավարտների հարցերի բաժնի ղեկավար Մուհամադ Հուսեյն Մաջլեսարան հայտարարել է. «Արտասահմանում ուսանող բոլոր իրանցիներին, թե՛ նրանց, որ անձնական ծախսով են ուսանում, և թե՛ նրանց, ովքեր կառավարական օժանդակությամբ են արտասահման մեկնել, արգելվում է Իրանն ու իրանական հարցերը ընտրել որպես իրենց ավարտական թեզի թեմա: Հնարավոր է միայն, որ մի քանի ուսանողների, որոնք հենց գիտության նախարարության օժանդակությամբ են ուսանում, պետական պատվերով, թույլատրվի Իրանի մասին ատենախոսություն պատրաստել»:

Հատկանշական է, որ Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո կառավարությունը խիստ վերահսկողություն է սահմանել համալսարանների և ուսանողների վրա: Օրինակ՝ անցյալ տարվա ընթացքում Իրանի գիտության նախարար Մուհամադ Մեհդի Զահեդին հայտարարել էր. «Արտասահմանում իրանցի ուսանողների պատրաստած ատենախոսությունների մեջ թավշյա հեղափոխության նշույլներ ենք գտել»: Հիշյալ հայտարարությունից հետո Իրանի գիտության նախարարությունը մի շարք համալսարանների ու գիտահետազոտական կենտրոնների ցուցակ հրապարակեց, որոնց հետ իրանցի ուսանողներին արգելվում էր համագործակցել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը